Ինչպես հաղորդում է vedomosti.ru-ն, ՌԴ Կենտրոնական բանկը մատնանշել է ռուբլու վերջին շրջանում տեղի ունեցած արժեզրկման մեղավորներին: Ըստ այդմ, հիմնական մեղավորներ որպես ռուսական կենտրոնական դրամատունն համարում է խոշոր կորպորացիաներին ու բանկերին, որոնք կնքում են "արագ փոխանցումային պայմանագրեր"' արդյունքում խաղալով դաշտում ռուբլու դեմ: Բանն այն է, որ նշված "արագ փոխանցումային պայմանագրերը" որոնք կնքված են եղել ռուսական խոշոր բիզնեսի ներկայացուցիչների կողմից արևմտյան իրենց գործւնկերների հետ, " ... չեն դիմացել նավթի գնանկմանն ու պատճառ դարձել ռուսական խոշոր բիզնեսի համար մեծ կորուստներ կրելու: Սրանով պայմանավորված էլ, ռուսական ընկերություններն իրենց պայմանագրային պարտավորությունները կատարելու ընթացքում "հարվածել են ռուբլուն",- իրավիճակը մեկնաբանել է ՌԴ կենտրանական դրամատան ֆինանսական կայունության դեպարտամենտի տնօրեն Ս Մոիսեևը:


Վերլուծաբանները արդեն իսկ այս հայտարարությունն համարում են Կրեմլի նախազգուշացումը' ուղղված ստեղծված իրավիճակում սպեկուլյատիվ գործունեությամբ զբաղվողների:Արդյունքում, ինչպես փաստում են ֆինանսական վերլուծությունները առաջիկայում Մեդվեդևի կաբինետը կկարողանա կանխել ռուբլու հետագա արժեզրկումն ու կայունացնել իրավիճակը: Սրան զուգահեռ ռուսական ֆինանսական աշխարհի ներկայացուցիչները առնվազն զարմացած են Ս. Մոիսեևի այս հայտարարությունից և գտնում են, որ իրավիճակի ապակայունացումը պայմանավորված է ոչ թե իրենցով, այլ իրենց հաճախորդներով, ու դերվիտերային պայմանագրային պարտավորություններով, իրենց հերթին մատնանշելով այն ընկերություններին, որոնց եկամտային ու ծախսային մասը ըստ դերվիտերական պայմանագրային պարտավորությունների իրականացվում է ոչ միայն ռուբլով, այլ նաև արտարժույթով:


Ինչպես տեսնում ենք, Պուտինի հայտնի հայտարարության մեջ տեղ գտած նախազգուշացումից հետո Կրեմլը ձեռնամուխ է լինում նախազգուշացման իրականացմանը:

 

 

Գևորգ Գրիգորյան