Ինչպես գիտենք օրերս Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել էր հսկողության տակ առնել ապրանքային շուկան և պարզել գների տատանման պատճառները:


Այսօր ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը նշել է, որ ուսումնասիրության նպատակով առանձնացրել են այն ապրանքային շուկաները, որտեղ գործունեություն են իրականացնում խոշոր ընկերությունները: Այս պահին կոնկրետ հաշվարկներ են իրականացվում, որպեսզի պարզվի փոխարժեքի ազդեցության չափը յուրաքանչյուր ապրանքատեսակի վրա:


Պետք է նշել, որ կառավարության նմանատիպ մոտեցումն ահրաժեշտ է նման պարագայում, որպեսզի խոշոր արտադրողներն առիթից չօգտվեն և արհեստականորեն գները չբարձրացնեն: Սակայն ամեն ինչ պետք է արվի, որ բարեխիղճ արտադրողները չտուժեն հաճախակի ստուգումներից:

 

 


Արման Ղարիբյան