Մեծ Բրիտանիայում 50-ից բարձր տարիքի 1700 մարդկանց շրջանում իրականացված հետազոտությամբ պարզվել է, որ բազմաթիվ դեպքում մարդիկ ոչ պատշաճ ուշադրությամբ են քաղցկեղի առաջացման նախանշաններին վերաբերվում: Մասնակիցներին տրամադրված հարցաշարը 17 ախտանշաններ է ներառել, որոնցից 10-ի՝ քաղցկեղի առաջացման հետ առնչության մասին բազմիցս է հրապարակայնորեն խոսվել,
Դրանցից են՝
Անբացատրելի հազը
Անբացատրելի արյունահոսությունը
Հաստ աղիքի կամ միզապարկի գործունեության նշանակալի փոփոխությունները
Անբացատրելի ուռուցքները
Խալի տեսքի փոփոխությունը
Հարցվածների 53 տոկոսի մոտ նախընթաց 3 ամիսներին վերը հիշատակված ախտանշաններից առնվազն մեկի առկայություն է նկատվել, թեեւ նրանց ընդամենը 2 տոկոսի մտքով է անցել, որ պատճառը կարող է քաղցկեղի առաջացումը լինել:
Մնացած դեպքերում երեույթի առաջացման աղբյուրը տարիքին, ինչպես նաեւ ինֆեկցիայի, արթրիտին, կիստայի եւ թութքի առկայությանն է վերագրվել:
«Վտանգավոր նախանշաններն ունեցող մարդկանց մեծ մասի մոտ քաղցկեղ չի հայտնաբերվում, սակայն նման դեպքերում էլ առաջացման պատճառները կարող են այլ հիվանդություններ լինել, որոնք եւս վաղ զարգացման փուլում ուշադրության կարիք ունեն: Այնպես որ ամեն դեպքում հարկավոր է ստուգման ներկայանալ, հատկապես եթե ախտանշանները չեն վերանում: Մինդեռ բազմաթիվ դեպքերում մարդիկ հետաձգում են բժշկի հետ տեսակցությունը՝ չկասկածելով անգամ, որ պատճառը կարող է քաղցկեղը լինել», - նշել է Լոնդոնի համալսարանական քոլեջի ավագ գիտաշխատող դոկտոր Կատրիինա Ուայթեքերը:
Վրեժ Հովսեփյան