ԱԳԼՃԿ-ներում մեկ խորանարդ մետր գազը թանկացել է 40 դրամով: Համենայնդեպս, այսօր այս բառերով դիմավորեցին ինձ, երբ փորձում էի լիցքավորել ավտոմեքենաս:
Ընդհանուր հաշվով, 900 դրամ ավելին մուծեցի:
Այս թանկացումը ամսվա կտրվածքով ինձանից հավելյալ ''պոկելու'' է շուրջ 8000 դրամ: Ինչ ասեմ...
Ոչ մի գիտահետազոտական-միտահետազոտական, քաղաքագիտական-տնտեսագիտական վերլուծության կարիք չկա, հավես էլ չկա:

 


Մի բան ակնհայտ է. օր օրի մեր կյանքը թանկանում է, իսկ խնդիրները' շատանում:
Ցավոք սրտի, վաղվա օրվա հանդեպ հույսն էլ օրեցօր մարում է...
Երանի Ձեզ, լավատես մարդիկ...

 

 

Նորայր Նորիկյան