59-ամյա Վիտոր Մարտինսը Բրազիլիայից իրեն կարող է համարել իսկական Սանտա Կլաուս: Նա Սան Պաուլուի արվարձանների առևտրի կենտրոններում աշխատում է ամանորյա հրաշագործ արդեն 15 տարի: Բայց նրա յուրահատկությունը դրա մեջ չէ. Վիտորի մարմնի  94%-ը ծածկված է սուրբծննդյան և ամանորյա բազմաթիվ դաջվածքներով: Ահա թե ինչ է նշանակում սիրել սեփական աշխատանքը: