Կենտրանական բանկը շարունակելու է դոլարի աճուրդային վաճառքը մինչեւ փոխարժեքի կայունացումը: Այդ մասին ասաց ԿԲ նախագահ Արթւոր Ջավադյանը: Նա համոզմունք հայտնեց, որ աստիճանաբար վաճառվող դոլարի քանակը պակասելու է' պայմանավորված պահանջարկի նվազմամբ: ԿԲ նախագահը տեղեկացրեց, որ այս շաբաթվա ընթացքում կվաճառվեն օրական 6 մլն դոլար:

 

 


Արթուր Ջավադյանը չցանկացավ գնահատական տալ, թե ինչպես կփոխվի փոխարժեքը, բայց խոսելով այս օրերին արժութային շուկայում տեղի ունեցածի մասին, նշեց, որ դրա հետեւանքով առկա է գերարժեզրկում:

 

 

Կարինե Առաքելյան