Դեկտեմբերի 8-ից ՀՀ կենտրոնական բանկը սակարկությունների միջոցով իրականացնելու է արտարժույթի վաճառքներ' նախապես հայտարարված առավելագույն սահմանաքանակով։ Ամերիկյան դոլարի և եվրոյի արժևորման հետևանքով ստեղծված իրավիճակին ի պատասխան, մեր ԿԲ-ի կողմից կիրառվող քաղաքականությունը կտեվի մինչև տարեվերջ:
Նման գործընթացը կհանգեցնի ՀՀ դրամի նկատմամբ արտարժույթների արժեքի աստիճանական նվազմանը: ՀՀ կենտրոնական բանկի ազդեցությունը նվազեցնելու համար հայկական դրամի փոխարժեքի ձևավորման վրա, նախատեսվող օրական միջամտության ծավալները փուլային տեմպերով պետք է նվազեն: Նվազումը կտևի մինչև ՀՀ դրամի հավասարակշիռ մակարդակի ձևավորումը:
Արման Ղարիբյան