Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, 1990-ին Հայաստանի մշտական բնակչությունը կազմել է 3 մլն 514 հազար մարդ: 2013-ի վերջին Հայաստանի մշտական բնակչության թիվը կազմել է 3 մլն 17 հազար մարդ' նվազելով մոտ 500 հազարով' նկատի ունենալով նաեւ բնական հավելաճի եւ միգրացիայի մնացորդի ամփոփ ցուցանիշները:


Հայաստանից ամենամեծ միգրացիան գրանցվել է 1992-1994 թվականներին: 1992-ին Հայաստանից հեռացել է 214 հազար մարդ, 1993-ին' 138 հազար մարդ, 1994-ին 123 հազար մարդ: Փաստորեն, վերոնշյալ երեք տարիներին Հայաստանը լքել է մոտ 475 հազար մարդ, ինչն էապես ազդել է տարեկան հավելաճի ցուցանիշի վրա:


2013-ին միգրացիայի բացասական մնացորդը կազմել է 24,4 հազար մարդ:

 

 

Մանե Զաքարյան