Վրաստանը պատկանում է այն քիչ երկրների շարքին, որոնց հետ առևտրի հաշվեկշիռը դրական է: 2010թ-ին այն եղել է բացասական, սակայն 2011թ-ից սկսած աճի միտում է նկատվել և 2013 թվականին արդեն ունեցել ենք դրական հաշվեկշիռ շուրջ 19,3 մլն. դոլարի չափով:
Վրաստանի պաշտոնական վիճակագրության տվյալներով 2013թ.-ին Հայաստանից ներմուծումը 2012թ-ի համեմատ աճել է 2,5 անգամ:
Այս տարի 2013թ-ի հետ համեմատ ըստ մաքսային արժեքի մեր երկրից աճել է բնական և հեղուկ գազի, կարտոֆիլի, ոչխարների արտահանումը, նվազել է ցեմենտի, շշերի, մարդատար մեքենաների, սուրճի և սիգարների արտահանումը: Վրաստանից ընթացիկ տարում աճել է սոխի և սխտորի, հանքային ջրերի, գինիների, էլեկտրաէներգիայի, ցիանիդի ներմուծման ծավալները: Իսկ Վրաստանից աճել է սոխի և սխտորի, հանքային ջրերի, գինիների, էլեկտրաէներգիայի, ցիանիդի ներմուծման ծավալները:
Ըստ պաշտոնական տվյալների Հայաստանը հանդիսանում է Վրաստանի 7-րդ առևտրային գործընկերը, իսկ Վրաստանը Հայաստանի համար գտնվում է 11-րդ տեղում 2,6% տեսակարար կշռով:
ԵՏՄ-ին անդամակցությունից հետո անգամ Վրաստանը, ինչպես նաև Իրանը պետք է ունենան էլ ավելի կարևոր նշանակություն, քան ունեին: Քանի որ այս երկրները արտաքին աշխարհի հետ կապի միակ ցամաքային ուղիներն են:
Ժորա Գրիգորյան