ԵՏՄ-ին միանալուց հետո ավելի բուռն կերպով է զարգանալու հայ գործարարների համագործակցությունը այդ միության երկների մսամթերք արտադրողների հետ: Արդեն իսկ ռուսական մանրածախ առեւտրային ցանցերը սկսել են հետաքրքրվել հայկական մսամթերքով: Տեղական մսամթերք արտադրող ընկերություններից մեկի տնօրենը հայտարարություն էր տարածել, ըստ որի արդեն քննարկվում է հայկական խոշոր լոգիստիկ օպերատորի միջոցով արտահանում կազմակերպելու մեխանիզմները: Արդեն իսկ կա նախնական պայմանավորվածություն: Ակնկալվում է' շուտով տեղական այլ արտադրողներ ևս կսկսեն կազմակերպել նմանատիպ ծրագրեր:

 

 

Դավիթ Պետրոսյան