Թուրքիայի քրդաբնակ շրջաններում իրավիճակը կրկին լարվել է: Մի շարք շրջաններում զանգվածային ակցիաներ են տեղի ունեցել, գրանցվել են բախումներ ոստիկանության հետ: 2 օր առաջ Յուքսեքովայում բողոքի ցույց էր տեղի ունեցել նախորդ տարի ոստիկանության հետ բախումներում զոհված երեք անձանց հիշատակման կապակցությամբ, որը վերածվել էր ոստիականական ուժերի հետ բախումների, ինչի հետևանքով մեկ երիտասարդ էր սպանվել: Այդ դեպքը քրդաբնակ մի քանի շրջաններում իրավիճակի լարման պատճառ է դարձել, Դիարբեքիրում, Յուքսեքովայում, Հաքքյարիում և այլ շրջաններում քրդերի զանգվածային ակցիաները վերաշվել են բախումների, որի հետևանքով մի շարք ցուցարարներ ու ոստիկաններ են վիրավորվել: Ջիզրեի շրջանում զանգվածային ակցիաներ են տեղի ունեցել Քոբանիում «Իսլամական պետության» կողմից իրականացվող գործողությունների դեմ, որոնք նույնպես վերածվել են բախումների:
Լևոն Հովսեփյան