Որոշ կարճամիտների կարծիքով ռուսական ռուբլու արժեզրկումը Հայաստանի գլխին երկնքից թափվող քաղցր ու հյութալի մանանա է ու մեր երկիրը դրանից կծաղկի և կբարգավաճի։ Տեսնես հասարակ մարդը Հայաստանում ինչպես պիտի դիմանա այս ձմեռ երբ Ռուսաստանից տարեկան եկող 2-3 միլիարդ դոլար տրանսֆերտների գետը ցամաքի։ Քանի ընտանիք կմատնվի սովի, քանի ընտանիք նեղությունից կքայքայվի, քանի երեխա դպրոց չի գնա կոշիկի ու հագուստի բացակայության պատճառով։
Ինձ ուղղակի ապշեցրել է մեր որոշ հայրենակիցների այդ հորթային հրճվանքը կապված Ռուսաստանին դեմոնիզացնելու և իզգոյ երկիր դարձնելու վերջին միջազգային պսիխոզի հետ։ Որ ասես խելք չունեն ու չեն հասկանում սուտ կլինի։
Համլետ Աբրահամյան