Ի.Ալիևի վարչակարգի սանձարձակությունը չափ ու սահման չունի...Ամեն ինչ "նավթախավիարային" դիվանագիտության միջոցով լուծող սուլթանիկը' այսօր էլ որոշել է "ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ" դասեր տալ աշխարհի բոլոր "ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՆԵՐԻ" պաշտպան ԱՄՆ-ին..."Ազատություն" ռադիոկայանի Բաքվի թղթակից Խադիջա Իսմաիլովայի ձերբակալությանը և Վաշինգտոնի կողմից Ի.Ալիևի նվաստացուցիչ քննադատությանը այսօր պատասխանել է ազերիների նախագահի մամլո խոսնակ Ազեր Հասիմովը...Նա մեղադրել է Խ.Իսմաիլովային պաշտպանող Human Rights Watch, Amnesty International և մի քանի այլ հանրաճանաչ միջազգային կազմակերպություններին ԱՄՆ պետդեպարտամենտի "ստորաբաժանումներ" լինելու մեջ...Իսկ դրա ապացույցը,ըստ Ա.Հասիմովի այն է,որ դրանց կենտրոնական գրասենյակները գտնվում են ԱՄՆ-ում...Բայց ամենածիծաղելին սկսվում է հետո,երբ Ալիևի մամլո խոսնակը որոշում է ԱՄՆ-ին մեղադրել ՈՉ դեմոկրատական լինելու մեջ...Եվ այն ապացուցելու համար բերում է ՕՐԻՆԱԿՆԵՐ...Այն որ աշխարհում "ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ" տարբեր տեղերում տարբեր կերպ են պատկերացնում՝դա փաստ է...Բայց որ ԴԵՄՈԿՐԱՏԻԱՅԻՑ խոսում է ազերի "ազգի" ներկայացուցիչը,որն իր 96 ամյա պատմության ընթացքում ՄԻ ՕՐ դեմոկրատական իշխանություն չի տեսել՝արդեն զավեշտ է...Այո,ԱՄՆ-ը միշտ էլ առիթներ է փնտրում,որ իր ՈՒՐՈՒՅՆ կարծիքը հայտնի աշխարհի տարբեր երկրներում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ...Բայց որ սև և սպիտակ ոչխարների ներկայացուցիչները պետք է ԱՄՆ-ին մեղադրեն ռասիզմի,գրաքննության,ապօրինի ձերբակալությունների և այլ "հանցանքների" մեջ... զավեշտ է...Երբ իրենց երկրում իշխանությունը հորից փոխանցվում է որդուն,երբ անձի պաշտամունքը օրինականացվում է,երբ ձերբակալվում են Ալիևյան կլանին քննադատողները,երբ Ի.Ալիևը կարող է նախագահ մնալ ՑՄԱՀ,երբ հայատյացությունը պետությունն է հովանավորում...Ու այսպես շարունակ...


Հ.Գ.Մեղավորը միշտ դիմացինին է մեղադրում հանցագործության մեջ,որ իրեն չմեղադրեն..Ու դա անում է ՀԻՍՏԵՐԻԱՅԻ մեջ ընկած,ինչպես դա անում է հիմա Ադրբեջան "ապրանքանիշով" պետությունը...Իսկ հիստերիան ունի իր ավելի խորը հիմքերը.Բաքուն մտածում էր,որ ԳՆԵԼ է ԱՄՆ-ում "պիտանի" մարդկանց...

 

 

Գագիկ Համբարյան