Իր հարցազրույցներից մեկում դերասանուհին անկեղծորեն պատմել է, որ ինքը գրեթե ընկերուհիներ չունի: 


Դե, իհարկե, անգամ դերասանուհու երկրպագուները նախընտրում են հիանալ նրանով հեռավորության վրա: Դերասանուհուն 2007 թվականին բրիտանացիները տվել են բոլոր ժամանակների և ազգերի սեքս խորհրդանիշի կոչում: Փոխանցում է weekends.am­ը:

 

Միլիոնավոր աղջիկներ գնում են նրա լուսանկարներով ամսագրեր, և նախանձելով նրան, փորձում են նմանվել' ձգտելով հասկանալ նրա սեքսուալության գաղտնիքը:


Ինքը' դերասանուհին, խոստովանում է, որ ներքին ներդաշնակության է հասել միայն այն ժամանակ, երբ սովորել է բնական լինել: «Ես ինձ գեղեցիկ զգացի, երբ մեկնել էի նկարահանումների Կամբոջայում: Ես քրտնել էի, մազերս խառնվել էին, բայց ինձ երջանիկ էի զգում, զգում էի ինձ գեղեցիկ և սեքսուալ, քանի որ կյանքում առաջին անգամ ես՝ ես էի»:


Այսպիսով, եթե մի օր Ջոլին որոշի բացել իր «հրապուրանքի» դպրոցը, դա կլինի ամենահաջողված նախագիծը, քանի որ ոչ ոք չգիտի տղամարդկանց մասին այնքան, ինչքան նա:

 

Դաս առաջին. փորձի´ր ամեն ինչ


Արյունների միաձուլումը հաճախ տալիս է պայթունավտանգ միասնություն, սրա մասին փաստում է հենց Ջոլիի, քանի որ նրա գենոֆոնդում կան մի քանի ազգերի գեներ' սլավոնական, գերմանական, կանադական, հոլանդական։ Նման հարուստ գեներով երեխան չեր կարող հանգիստ և քնքուշ լինել, այդ ամենը իհարկե հնարավոր կլիներ հղկել դաստիարակությամբ, բայց նրա ծնողները ժամանակ չունեին հետևելու աղջկա վարքին:


Անջելինա Ջոլիի սիրո դասերը: Ջոլիի մայրը, այլևս չկարողանալով հանդուրժել ամուսնու պարբերական դավաճանությունները, լքել է նրան, երբ Ջոլին մեկ տարեկան էր։ Որպեսզի երխաներին «ոտքի հաներ», մայրը անընդհատ «կորչում» էր նկարահանման հրապարակներում: Հիշողություններ մշտապես բացակայող և վիճող ծնողների մասին' ընտանիքի նման մոդել է Ջոլիին մնացել իր մանկությունից: «Ես ատում էի ամբողջ աշխարհը, բոլոր հայրերին և մայրերին, ովքեր լքում էին իրենց երխաներին: Ես ո´չ հավատում էի սիրուն, ո՛չ ընկերությանը.․․ո՛չ մի սպասելիք չունեի ապագայից»,­ հետագայում դերասանուհին այսպես է բնութագրել իր հետ կատարվածը:

 

Դպրոցում դերասանուհուն չէին ընդունում ո´չ հասակակիցները, ո´չ ուսուցիչները: Նրան անգամ ընգրկում էին այն երեխաների խմբում, որոնք հոգեբանական օգնության կարիք ունեն:


Հենց այդ ժամանակ Ջոլին առաջին անգամ ներկա էր գտնվել հուղարկավորության արարողության' իր պապիկի հուղարկավորությունն էր, այդ տխուր տեսարանը իր հետևանքները թողեց երեխայի մոտ. նա ամենուրեք հայտարարում էր, որ ցանկանում է դառնալ մահվան բյուրոի տիրուհի և դպրոցական տետրերը լցնում էր խաչերի և դագաղների նկարներով: Հենց այդ ժամանակ էլ ձեռք բերեց իր կյանքի երկու մեծ կրքերը' զենքի և սև գույնի հանդեպ:


13 տարեկանից Ջոլին սկսել է հավաքել դանակների հավաքածու, նրա ձեռքերը միշտ կտրվածքներով էին, բայց դա էլ էր քիչ: Նա փորձում էր տարբեր տեսակի թմրանյութեր, մազերը ներկում մանուշակագույն և 14 տարեկանում տուն է տանում իր ընկերոջը, ում հետ ապրում է 2 տարի: Իհարկե, տղաները ուշադրություն դարձնում էին նրա վրա, քանի որ հնարավոր չէր անտարբեր լինել այն աղջնակի հանդեպ, ով ոչնչից չի վախենում: Սակայն մի անգամ իր անվախության պատճառով Ջոլին քիչ էր մնում հիմարություն աներ: Իր կողակցի հետ նրանք դանակներով փորձարկումներ էին անում սեքսուալ խաղերում: «Երբ մենք սիրով էինք զբաղվում, մեզ պետք էին զգացողություներ, և մենք պետք է կտրվածքներ անեինք միմյանց վրա, ուստի նման գիշերներից հետո մենք ստիպված դեն էինք նետում մեր սպիտակեղենը»:


Նման խաղերից մեկը ավարտվեց քներակի կտվածքով, բժիշկները մեծ ջանքեր գործադրեցին դերասանուհուն փրկելու համար: Այսպիսով' Անջելինան լրջորեն սկսեց հետաքրքվել ֆիլմերի նկարահանումներով, քանի որ ավելի հեշտ է ապրել նոր զգացողություններ դերում, ինչպես փյունիկ'ամեն անգամ մահանալով և նորից վերածնվելով:


«Ես ունեմ դաջվածքներ, ես կրում եմ կաշի, բայց իմ մեջ կա նաև այլ կողմ, որը դրսևորվում է իմ դերերում»,­պատմում էր դերասանուհին' հիշելով, թե ինչպես էր փնտրում ինքն իրեն:

 

Դաս երկրորդ. իսկական ուժը քնքշանքում է


18 տարեկանում Ջոլին սկսում է նկարահանվել ֆիլմերում, բայց քանի որ նա երբեք դեմ չի եղել նոր բան փորձելուն, միշտ չէ, որ նրա դերերը լավ կողմից են ներկայացրել նրան:


Նա չէր ամաչում նկարահանվել էրոտիկ տեսարաներում' վաստակելով «լավիկի» տիտղոսը: Դերասանուհին շոկի մեջ գցեց լրատվամիջոցներին' հայտարարելով, որ ավելի լավ է քնել երկրպագուհիների հետ, քան երկրպագուների: Իրականում բոլոր նրա սիրավեպերը թեկուզ և կարճ' կենտրոնացած սեքսի վրա, Ջոլիին տալիս էին մանկությունից կորցրած սիրո և ամբողջականության զգացումը:


Լեգենդի համաձայն' իրեն տեսնելով «Cyborg­2», ֆիլմում, Ջոլին այնպես է սարսափում, որ պատվիրում է իր սեփական սպանությունը պրոֆեսիոնալ մարդասպանի, ում հաջողվում է համոզել աղջկան ետ կանգել կյանքին հրաժեշտ տալու մտքից: Այս ասեկոսեները ինչպես և բոլոր մնացածները Ջոլին ինքն է տարածել:


Բայց գտնվեց մարդ, ում չվախեցրեց դերասանուհու «խելագար» կերպարը: «Hackers» ֆիլիմի նկարահանման հրապարակում դերասանուհին ծանոթանում է դերասան Ջոնի Լի Միլլերի հետ:

 

Ջոնի Լի Միլլերի հետ