Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները պարզել են, որ սննդի գիշերային ընդունումը վատ է անդրադառնում հիշողության վրա, համենայն դեպս՝ կրծողների դեպքում: Հետազոտողները չեն բացառում, որ նույն պնդումը կիրառելի է նաև մարդկանց համար:


Ինչպես հայտնի է՝ օրգանիզմը «ներքին ժամացույց» ունի, որը համաձայնեցվում է օրվա ռիթմի՝ մութ և լուսավոր հատվածների հետ, իսկ այդ ռիթմի խախտումը հղի է մի շարք խնդիրներով:


Գիտնականները որոշել են ստուգել՝ արդյոք ազդո՞ւմ է ռեժիմի խախտումը կոգինիտիվ ընդունակությունների վրա: Դրա համար փորձ էր անցկացվել՝ ցերեկային ակտիվության և գիշերային քնի: Դրանից հետո մկների մի խմբին սկսել են սնունդ տալ միայն գիշերային ժամերին, իսկ մյուս խմբին՝ ցերեկային ժամերին:


Երկու խմբերն էլ նույն քանակությամբ սնունդ են կերել և նույն քաշն են ունեցել, սակայն փորձի երկրորդ հատվածի ժամանակ խմբերի միջև էական տարբերություն է զգացվել:


Նախքան մկներին քնի և սննդի ռեժիմին վարժեցնելը նրանց մտցրել են արկղի մեջ, որտեղ երկու իր է եղել: Մկներին հնարավորություն են տվել ուսումնասիրել առարկաները, իսկ գիտնականները ֆիքսել են ժամանակը, որը ծախսել են մկները: Երբ մկներն արդեն հասցրել էին սովորել նոր ժամանակին, նրանց կրկին մտցրել են երկու իրով արկղի մեջ, որոնցից մեկը նրանց արդեն ծանոթ էր, իսկ մյուսը՝ ոչ:


«Սխալ» ռեժիմով մկներին ավելի երկար ժամանակ է պահանջվել ծանոթ իրի ուսումնասիրության համար: Ի տարբերություն «ճիշտ» խմբի՝ նրանք այն կարծես մոռացած են եղել:

 

 


Վրեժ Հովսեփյան