Украинская правда-ն հաղորդում է, որ Վրաստանի նախկին նախագահ Մ. Սաակաշվիլին, մեկնաբանելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հնչեցրած հայտարարությունն այն մասին, որ «Ղրիմը ռուսների համար՝ ինչպես Տաճարի լեռը հրեաների համար, որ Ռուսաստանի արմատները Ղրիմում են, որ Ռուսաստանին ոչ ոք ծնկի չի բերի, Հիտլերին չի հաջողվել, չի հաջողվի նաև Արևմուտքին»,- ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկ առ մեկ կրկնում է Հիտլերի թեզիսները Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ:
Կար ժամանակ, երբ "Վարդերի հեղափոխության արքայազնը" նույնիսկ հիացմունք էր առաջացնում մեզ' հայաստանցիներիս մոտ իր հայացքների թարմությամբ, աշխուժությամբ, գործունյայությամբ, համարձակությամբ: Հիմա պարզապես խղճահարություն կարելի է զգալ քաղաքական .... ոչ այն է ասել' թոշակառուի, ոչ այն է ասել սպառված պարունակի վերածված "դիակի" հանդեպ, որն ուղղակի իր կյանքի օրերն է մաշում Սպիտակ տան շպրտած փշրանքներով: Խղճալի է երբ մարդը տեղի է տալիս ինչ ինչ գայթակղությունների, ու կարճատև աստեղային ժամից հետո .... ակամա հիշեցի Շիրազի հայտնի տողերը մարգարիտի ու փրփուրի վերաբերյալ:
Գևորգ Գրիգորյան