Միանալով ԵՏՄ-ին, մեր երկրի համար բացվում է 170 մլն.-ոց շուկա, որտեղ առկա է կենսամակարադկի բարձր ցուցանիշ, իսկ բնակչության 72%-ը ապրում է քաղաքում: Այս միությանը անդամակցելը ենթադրում է արտահանման ծավալների ավելացում՝ գյուղատնտեսական ապրանքների մասով, քանի որ ԵՏՄ տնտեսության հիմնական սեկտորներից գյուղատնտեսությունը կազմում է ամբողջ տնտեսության 4,5%-ը, իսկ ՀՀ դեպքում այն կազմում է 21%: Ռուսաստանի կողմից կիրառած տնտեսական պատժամիջոցները եվրոպական մի շարք երկների և Ամերիկայի նկատմամբ լավ հնարավորություն են ընձեռում մեր երկրից գյուղատնտեսական արտադրանքի արտահանման ծավալների ավելացման համար: Հաշվի առնելով այն արտոնությունները, որոնք տրվել են Հայաստանին, ապա կարելի է եզրակացնել, որ ԵՏՄ-ին անդամակցումը ՀՀ պետ. բյուջեին լրացուցիչ 150-200 մլն. դոլար կբերի մաքսատուրքերի տեսքով:

 

 

 Վաչագան Գևորգյան