Կառավարությունը դրամի փոխարժեքի շուրջ ստեղծված լարված իրավիճակի և տնտեսական առակա գործընթացների սրման հետ կապված, անցնում է առավել կոշտ ու սանձող մեխանիզմների կիառման:


Մասնավորապես, Հովիկ Աբրահամյանն այսօր Կենտրոնական բանկին հղած իր կոչում նշել է. «Ֆինանսական շուկայում առկա լարվածության պայմաններում խիստ կարեւոր է, որ ֆինանսական շուկայի բոլոր մասնակիցները հետևեն սահմանված նորմերին և կանոններին: Ստեղծված իրավիճակում չեմ բացառում, որ ոմանք պղտոր ջրում ձուկ որսալու փորձեր կատարեն: Ուստի դիմում եմ ՀՀ Կենտրոնական բանկին, որպես ոլորտի կարգավորող մարմին, որպեսզի այս տեսանկյունից ուշադիր հետևի տարադրամի շուկայի բոլոր մասնակիցների քայլերին՝ կանխելու համար սպեկուլացիոն դեպքերը»:


Ստեղծված իրավիճակին լուծում տալու և ամբողջական վերահսկաման նպատակով' պետությունը կկիրառի կոշտ գործիքակազմ, որպեսզի որոշ սպեկուլյանտիվ խմբեր դրամի այս կտրուկ տատանումից արհեստական օգուտներ չքաղեն և իրավիճակը լրացուցիչ չսրեն:

 

 

Արմեն Հովասափյան