Երեկ ԱԺ ում քվեարկության էր դրված Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցության օրինագիծը: Ինչպես գիտենք օրենքի նախագիծը հաստատվեց 103 պատգամավորների կողմ քվեարկությամբ: ՀԱԿ պատգամավորենրը նույնպես դրական գնահատական էին տվել սույն նախագծին: Պայմանագրի վավերացումից հետո' ինչպես և սպասվում էր, ռուսաֆոբները սկսեցին կողմ քվեարկած կուսակցությունների հասցեին մեղադրական մեկնաբանություններ հնչեցնել: Վերջիններս պնդում էին, թե Եռյակը իրականում ընդդմություն չի ու պաշտպանում է նախագահի շահերը:
Այսպիսի մեկնաբանությունները ուղղակի մառազմ են հիշեցնում, քանի որ ՀԱԿ-ը միշտ հայտարարել է, որ կողմ է ԵՏՄ-ին:
Ինչպես իր ելույթում նշել է խմբակցության նախագահ Լևոն Զուրաբյանը ՀԱԿ-ը կողմ կքվեարկի անդամակցության պայմանագրին' չնայած նրան, որ այն իր մեջ պարունակում է ռիսկեր:
Ալիսա Մանուկյան