ԱՄՆ-ի կողմից իրականացվող տնտեսական պատժամիջոցներին ի պատասխան, Ռուսաստանը արգելել է մսամթերքի ներմուծումը ԱՄՆ-ից, Կանադայից, Ավստրալիայից, ԵՄ-ից և Ուկրաինայից: Ընդհանուր այս երկրների արտադրանքը Ռուսաստանում կազմում էր մսամթերքի շուկայի 50 տոկոսը: Այս իրավիճակը ենթադրում է նոր ընկերությունների ավելացում, և նորովի դիրքավորում: Մեր գործարարների համար սա լավ հնարավորություն է արտահանման ծավալները ընդլայնելու համար:

 

 

Չնայած այն ռիսկերին, որոնք հիմնականում կապում են ռուսական շուկայում սպառողի կողմից տեղական արտադրության նկատմամբ մեծ պահանջարկի հետ, այնուամենայնիվ նման կտրուկ և մեծածավալ կրճատումները ռուսական շուկայում, պետք է որ այդ ռիսկերը նվազագույնի հասցնել, և լուրջ մրցակցության մեջ մտնել տեղական արտադրողի հետ:

 

 


Տիգրան Խաչիկյան