Ահա և ԱԺ-ն վավերացրեց ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը: Կարծում եմ, գոնե սրանից հետո շատերիս աչքերը բացվեցին: Կարծում եմ, գիտացեցինք, որ իշխանությունն ու այսպես կոչված թվացյալ ընդդիմությունն իրականում սնվում են նույն տաշտակից, կամ առնվազն, եթե դիցուկ, կա ընդդիմություն, ապա և իշխանության և նրանց քայլերը թելադրվում են նույն կենտրոնից: Անկախ այն հանգամանքից, ես կողմ եմ, թե՝ ոչ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը, ակնհայտ դարձավ մեկընդմիշտ մեկ բան, որ այսօր Հայաստանում շրջանառվող իշխանափոխության տակ իրականում աթոռների վերաբաշխման, պաշտոններ քերելու խնդիր է դրված և ոչ ավելին: Մենք՝ հասարակ քաղաքացիներս, կուլ ենք տվել խայծը ու կուրացած վազում ենք սրա, նրա հետևից, այն դեպքում երբ իրականում բոլորը նույնն են: Հետևաբար իշխանափոխություն պահանջելուց առաջ ես նախ ինքս ինձ կփոխեի, հետո նոր վեր-վեր բաներ կպահանջեի: Ինչ վերաբերում է անդամակցությանը, ապա առհասարակ դեմ եմ որևէ կառույցի անդամակցելուց: Դա ժամանակավրեպ էր Հայաստանի համար: Ժամանակին, որ կուրացած Եվրոպա չգոռայինք՝ հաշվի առնելով օբյեկտիվ գործոնները, Ռուսաստանը չէր կատաղի ու ԵՏՄ-ն մեզ դեմ չէր տա: Արդյունքում այսքան գլխացավանքի տակ չէինք ընկնի ու օտարի լուծ տերմինը չէինք շրջանառի: Այս կամ այն տնտեսական կառույցին անդամակցելը կընդունեի միայն այն պարագայում, երբ երկրում կգործեր արդյունբերական ենթակառուցվածքը: Առանց արդյունաբերության, միայն առևտրականներով՝ ջոջ, միջին, թե փոքր, անդամակցում ենք, որ ինչ անենք?

 

 

Տիգրան Հարությունյան