«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպությունը լայնամասշտաբ գրոհ է նախաձեռնել Սիրիայի արևելյան հատվածում՝ Դիր ալ-Զուր(Դեր Զոր) քաղաքում՝ հարձակում իրականացնելով քաղաքի հարավ-արևելյան հատվածից: Մինչ այս, իսլամականներին հաջողվել է գրավել Դիր ալ-Զուրի փոստային ծառայության հաստատությունը, քաղաքի արդյունաբերական հատվածի զգալի մասը, ջրամատակարարման կայանը, մի քանի այլ թաղամասեր: Ներկայում կատաղի մարտեր են ընթանում ռազմական օդանավակայանի համար: ԻՊ-ի զինյալները դեկտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերվա ընթացքում իրենց վերահսկողության տակ են վերցրել օդանավակայանի շինություններից երկուսը, գրավել զենքի և զինամթերքի պահեստները, գերել սիրիական բանակի 19 զինվորի...
Ի պատասխան՝ սիրիական բանակային ստորաբաժանումները ակտիվ հրետանային հարվածներ են հասցնում իսլամականների դիրքերին՝ ձգտելով թույլ չտալ օդանավակայանի անկումը և փրկել այն պահպանող զինվորականներին:
Արմեն Պետրոսյան