Լուսանկարչության բազմաթիվ ոլորտների շարքում հարսանեկան լուսանկարներն յուրահատուկ տեղ են գրավում: Այն ֆիքսում է կյանքի ամենակարևոր օրը՝ ընտանիք կազմելու օրը: Կյանքի ամենաերջանիկ օրվա ջերմությունը պահպանելու ցանկությունն բնական է, և այն հնարավոր է լուսանկարների միջոցով:

 

Կան լուսանկարիչներ, որոնց համար «երկու սիրող սրտեր» երևույթը պարզապես կախարդանք է: Հենց այս տեսլականով են ստեղծվում հարսանեկան լուսանկարների գլուխգործոցները: