Մի անվանի հոգեբան իր դասախոսությունն այսպես սկսեց.
-Ո՞վ է ցանկանում ստանալ այս 20 դոլարանոց թղթադրամը
Շատ ձեռքեր բարձրացան…
-Մինչ ձեզանից մեկը կստանա այս թղթադրամը, ես նրա հետ մի բան կանեմ,-շարունակեց հոգեբանը:
Նա ճմրթեց թուղթն ու կրկին հարցրեց,թե ինչ-որ մեկը ցանկանում է վերցնել այն.
Կրկին բարձրացան ձեռքեր…
-Այդ դեպքում, -պատասխանեց նա, -ես կանեմ հետևյալը.
Նա թղթադրամը նետեց հատակին, ոտքով տրորեց, հետո բարձրացրեց ճմրթած ու կեղտոտված դրամն ու հարցրեց.

 

 


-Դե, ձեզանից ո՞ւմ է հարկավոր այս կեղտոտ թղթադրամը
Դարձյալ ցանկացան բոլորը…
-Սիրելի բարեկամներ,հենց նոր դուք ստացաք մի թանկարժեք դաս, -ասաց հոգեբանը, -չնայած այն ամենին, ինչ արեցի ես այս թղթադրամի հետ, դուք բոլորդ ցանկացաք ստանալ այն, քանի որ այն չի կորցրել արժեքը և շարունակում է մնալ 20 դոլլար արժողությամբ թղթադրամ…

 


Կյանքում էլ է հաճախ այդպես պատահում, երբ հայտնվում ենք «հատակին», տրորված, կեղտոտված… նման իրավիճակում մենք մեզ զգում են անարժեք, անպետք …Կարևոր չէ, թե ինչ է պատահել քեզ հետ, կամ՝կպատահի… կեղտոտ, թե մաքուր դու երբեք չես կորցնի քո արժեքը…Դու միշտ կլինես անգին նրանց համար, ովքեր սիրում են քեզ…

 

 

 

Վահե Ղազարյան