«Ամեն հայ մի հայ ունի, որի հետ թշնամի է մինչև մահ: Սա նրա անհրաժեշտությունն է: Անկարգ է և անիշխանական թե՛ հասարակության, թե՛ պետության և թե՛ գաղափարների մեջ: Իբրև ժողովրդական' անմիաբան է, անտանելի, խռովարար...
Իր կռիվը երեք ճակատի վրա էր միաժամանակ՝ շահի, սուլթանի ու ցարի դեմ... Թաթարն էր մոտը՝ սպասեց ռուսին, ռուսը եկավ՝ աչքը եվրոպացուն էր, եկավ անգլիացին՝ դարձյալ ռուսին էր սպասում, ռուսն է գալիս՝ չի ընդունում: Մի ձեռքը ճանկռոտելով հիմնում է իր պետությունը, մյուս ձեռքը ճիգ է անում հիմքը քանդելու։ Հայի ամենամեծ առաքինությո՞ւնն ես ուզում. ամենաներողամիտ ցեղը աշխարհիս մեջ»...