Կենտրոնական բանկի տվյալներով, այս տարվա նոյեմբերին տեղի ունեցավ ՀՀ դրամի արժեզրկում: Հաշվի առնելով արտաքին ազդեցության գործոնները, վստահաբար կարելի է պնդել, որ դրամի արժեզրկման պատճառ է հանդիսանում ամերիկյան դոլարի և եվրոյի արժևորումը: Ազգային դրամի արժեզրկում տեղի է ունեցել նաև շատ այլ երկրներում: Կենտրոնական բանկի գնահատմաբաբ այս իրավիճակը կրում է կարճաժամկետ բնույթ: ԿԲ-ն նաև հայտարարել է, որ պատրաստակամ է կայունացնել շուկայում իրավիճակը իր տրամադրության տակ գտնվող բոլոր գործիքների միջոցով:
Խաչատրյան Ժոռա