Այսօր կառավարության հերթական նիստի ժամանակ քննարկվել է նաև տարադրամի շուկայում առկա վերջին օրերի լարվածության, փոխարժեքի տատանումների և տարադրամի շուկայի կայունացման հարցը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը անդրադառնալով այս խնդրին նշել է, որ վերջին շրջանում միջազգային շուկաներում տեղի ունեցած զարգացումները, արժութային շուկայի մեծ տատանումները ազդել են ներքին արժութային շուկայում դրամի արժեքին և ձևավորված որոշակի սպասումների ներքո հանգեցրել որոշակի տատանողականության աճին: Երիցյանը հավելել է ձևավորված սպասումներն այսօր հեռու են մեր տնտեսության հիմնարարներից, այդուհանդերձ, որոշակի մտավախության տեղիք են տվել, որովհետև նաև ճշգրտվում է փոխարժեքը: Ինչպես հիշում ենք ԿԲ-ի վերջին հայտարարություններն ուղղված էին դրամի սպեկուլյացիայից և անհարկի փոխարկումից զերծ պահելուն, քանի որ փոխարժեքի նման տատանողականության պայմաններում այն ունենում է բարձր ռիսկեր և այն անձինք ովքեր տեղեկացված չեն, ակնկալվող օգուտի փոխարեն կարող են նաև զգալի վնաս կրել: Երիցյանը պդնում է, որ ԿԲ-ն հաստատում է իր պատրաստակամությունը և ամենայն պատասխանատվությամբ է մոտենում իր գործառույթներին, որպեսզի շուկան կարճաժամկետում կայունացնեն: Կենտրոնական բանկիի փոխնախագահը հավելեց, որ գործի են դրվել ԿԲ-ի տրամադրության տակ գտնվող բոլոր հնարավոր գործիքները և միջոցները, այդ թվում Ռեպո շուկայում իրացվելիության կարգավորման միջոցով, լոմբարդային գործիքների միջոցով, արժութային սվոտներ առաջարկելու միջոցով և արժութային շուկայում տարբեր միջամտություններ անելու, որպեսզի հնարավոր լինի տատանողականությունը հաղթահարել, բայց այն, ինչը պայմանավորված է արտաքին գործոններով, այդ ճշգրտումները պետք է իրենց տեղը գտնեն:
Կենտրոնական բանկի այս որդեգրած քաղաքականությունը ինչ որ չափով զսպելու է արժեզրկման տեմպերը:
Արման Ղարիբյան