Վերջին օրերին դրամը դինամիկ արժեզրկվում է, որի հետևանքով տեղի է ունեցել տարբեր ապրանքների թանկացումներ: Սակայն որոշ տնտեսվարողներ, օգտվելով թանկացումների ֆոնից, և այն գործոնից, որ սույն պայմաններում սպառողների մոտ գնաճը ընկալվում է որպես հարկադրված ու անխուսափելի գործընթաց, իրենց պրոդուկտը թանկացրել են անհամեմատ ավելի բարձր %-ներով, քան պահանջվում էր:


Խնդրին անդրադարձել է նաև Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, ով իր խոսքում նշել է, որ դրամի արժեզրկումը տնտեսական իրավիճակի արդյունք չէ:


Այս գործընթացը կասեցնելու, և անբարեխիղճ գործարարներին սաստելու համար պետք է մշակվի հստակ գործողությունների շարք: Այս գործով պետք է զբաղվի ոչ միայն կառավարությունը, այլ նաև սպառողների շահերը ներկայացնող այլ հասարակական կազմակերպություններ:

 

 


Գոռ Մարկոսյան