Ոտնահարում են քաղաքացու իրավունքները՝ մենք խոսում ենք մարդկությունից և մարդու իրավունքներից, պետությունը հարաբերություն է կառուցում քաղաքացու հետ՝ խոսում ենք մարդու իրավունքներից, ընդորում՝ վերացական անորոշ մարդու։ Իսկ դա մեթոդաբանական սխալ է։


Երբ փորձում են կոնկրետացնել այդ վերացական մարդուն, կատարում են մեթոդաբակական երկրորդ սխալը, քանի որ կոնկրետացնում են հայի տեսքով, մինչդեռ պետք է կոնկրետացնեն քաղաքացու տեսքով։
Է, ինչպիսին երկրի բնակիչներն են, այդպիսին էլ պետությունն է․ եթե մենք ոչ թե քաղաքացի ենք, այլ վերացական մարդ, ապա պետությունն էլ ոչ թե կոնկրետ պետություն է՝ սոցիալական և իրավական, այլ պետություն, վերացական պետություն մը․․․

 

 

Մովսես Դեմիրճյան