Հայտնի թուրք վերլուծաբան Չենգիզ Չանդարը լավ քննադատել է Ռուասաստանի և Թուրքիայի մերձեցումը' այն գնահատելով միջազգային հարաբերությունների կոնստրուկտիվիստական տեսության համապատկերում' լիդերների տիպաբանության ու քաղաքական նախապատվությունների համատեքստում: Նա այդ մերձեցումը կապում է անհատական' լիդերների մակարդակում «նմանության ու նախապատվության» գործոնի հետ' նշելով, որ «ավտորիտար» համակարգերը ձգում են միմյանց և պայմանավորում հարաբերությունները' փոխադարձ ձեռք մեկնելու սկզբունքով: Սակայն Պուտին-Էրդողան մերձեցումից Թուրքիան ռազմավարական օգուտ չի կարող ստանալ, քանի որ այդ «ընկերությունը կամ մերձեցումն անցնում է փակուղային փողոցով»: Երկու կողմերի միջև ընթացող մերձեցումը նաև նշանակում է Արևմուտքից Թուրքիայի հեռացման միտումների ավելացում, և երկուստեք հեռացում նաև ժողովրդավարությունից:

 

 

Լևոն Հովսեփյան