1+1+1+1+1=1??????????????????????????????????????
Ինքս շուրջ 11 տարի է դասավանդում եմ Երևանի Պետական Համալսարանում և միշտ նկատել եմ իմ այն ձիրքը, որ կարողացել եմ ուսանողներին հասցնել այն,ինչ այլ դասախոսներ բացատրում են բայց չի հասնում։ Նկատել եմ, որ անգամ ամենաբարդ նյութը կարողանում եմ այնքան պարզ դարձնել,գտնել ամենաբարդ նյութի այն կարևորագույն մեխ հանդիսացող կետը, որն ըմբռնելուց հետո, ուսանողի համար հաղթահարելի է ցանկացած բարդություն։
Հիմա, ինչի համար եմ շարադրում այս ամենը։ Բնավ ինքնագովեստի ցանկություն չունեմ, պարզապես հիմա շատ պարզ պիտի փորձեմ բացատրել բոլոր նրանց, ովքեր եռյակին համարում են ընդդիմություն, թե ինչ է նշանակում եռյակ ասվածը․ ՀԱԿ խմբակցությունը ԱԺ-ում ունի 7պատգամավոր, որոնցից Նիկոլ Փաշինյանն ու Հրանտ Բագրատյանը վաղուց իրենց այդ խմբակցության անդամ չեն համարում և անկախ են գործում։Մնացին 5-ը՝Ստեփան Դեմիրճյան, Լևոն Զուհրաբյան,Լյուդմիլա Սարգսյան, Գագիկ Ջանգիրյան, Արամ Մանուկյան։
Հարց 1-ին հասարակությանը-ի"նչ կփոխվի, եթե Ստեփան Դեմիրճյանը չլինի ԱԺ-ում
Պատասխան-ոչինչ,քանզի նա լոկ ձևի պարագա է այնտեղ և որևէ մի անգամ որևէ նախաձեռնությամբ կամ արժեքավոր ելույթով հանդես չի եկել, այսինքն չեզոք գործոն է,ում այնտեղ լինել չլինելը նույն հաշիվ է։
Հարց 2-րդ-Ի"նչ կփոխվի, եթե Լևոն Զուհրաբյանը չլինի ԱԺ-ում
Պատասխան-կրկին ոչինչ, քանզի նրա ներկայությունը զգացվում է միայն այն ժամանակ, երբ ՀՀկ որևէ պատգամավոր վիրավորում է նրան՝անվանելով ամենավերջին բառերով և մնում անպատժելի։
Հարց 3-րդ-ի"նչ կփոխվի եթե Գագիկ Ջանգիրյանը չլինի ԱԺ-ում
Պատասխան-ոչ մի էական բան, քանզի Ջանգիրյանի գործելաոճն այնքան պասիվ է, որ արտահայտվում է մեկ-մեկ երկրորդական հարցերի շուրջ ինչ-որ բան ասելով, այն էլ երբ լրագրողներն են դիմում։
Հարց 4-րդ-Ի"նչ կփոխվի, եթե Լյուդմիլա Սարգսյանը չլինի ԱԺ-ում
Պատասխան-կրկին ոչինչ, քանզի թեև որպես կին պատգամավոր վատ տպավորություն չի թողել վրաս, սակայն այսքան ժամանակ չեմ տեսել որևէ նախաձեռնությամբ հանդես գա
Հարց 5-րդ-Ի"նչ կփոխվի, եթե Արամ Մանուկյանը չլինի ԱԺ-ում
Պատասխան-այ այստեղ պետք է փոխեմ տեսակետս և ասեմ, որ միակ պարկեշտ մարդն է և նրան եթե անգամ պատգամավորական փայլատակման համար չգնահատեմ, գնահատում եմ, որպես ազնիվ, պարկեշտ և ժողովրդի համար սրտացավ մարդու։
Այսինքն, ինչ ստացվեց" ՀԱԿ խմբակցության լինել չլինելը ԱԺ-ում ոչ մի նշանակություն չունի մեր երկրի և մեր ժողովրդի համար,մինչդեռ այս մարդիկ հանդես են գալիս ՀՀ Ազգային կառույցների անունից և ըստ օրենքի պետք է հանդիասանան քաղաքական բարձր էլիտայի մի մաս։ Եվ ուրեմն եռյակ ասվածը կոպիտ մաթեմատիկական սխալ է և ինչու պիտի գիտակից հանրությունը գնա մարդկանց հավաքներին, որոնց լինել չլինել է մի հաշիվ է"
Խնդրում եմ այս հարցերը դուք նույնպես տվեք ձեզ և հետո որոշեք, արժի ժամանակ վատնել նման մարդկանց վրա ապավինելով"
Մնացած խմբակցություններին կանդրադառնամ ընթացքում։
Անի Զախարյան