Ինչպես գիտենք 2015թ. հունվարի 1-ից անդամակցելու ենք Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ), որում ամենամեծ տնտեսական ներուժ ունեցողը ՌԴ-ն է:
Վերջին շրջանում Ռուսաստանի տնտեսությունը Արևմտյան տերությունների կողմից կիրառված պատժամիջոցների հետևանքով զգալի անկում է ապրել, որի հետևանքով արժեզրկվել է ռուբլին ու որոշ չափով նաև դրամը: Աղերսներ կան, որ այսպիսի պայմաններում չեն արդարանալու արտահանման ծավալների մեծացման, և Ռուսական շուկայում ներկայացվածության բարձր մակարդակ ունենալու հույսերը:

 

 


Սակայն եթե ավելի խորը ուսումնասիրենք բոլոր հանգամանքները, ապա կտեսնենք որ ԵՏՄ-ի դեմ արտահայտվողների թեզը սխալ է առնվազն առաջին անհրաժեշտության' մասնավորապես գյուղմթերքի սեկտորում: Քանի որ սոցիալական ցանկացած խմբի ներկայացուցիչ ունի սնվելու կարիք:

 


Ռուսական շուկայի վակումից շատ երկրներ են փորձելու օգտվել' շուկայում ավելի մեծ սեգմենտ գրավելով: Այս պայմաններում մեզ մոտ մնում է այն նույն խնդիրը, որը առկա էր նաև ԵՏՄ-ին անդամակցելու և դրանից հնարավորինս շատ օգուտ ստանալու քննարկումների հենց սկզբից' արտադրել շուկայի պահանջարկին համապատասխան արտադրանք:

 

 

 

Տիգրան Հարությունյան