Ես քաջ գիտակցում եմ, որ աշխարհաքաղաքական զարգացումների մասին մենք ստանում ենք ինֆորմացիա այնքան, որքան գտնում են, որ պետք է, բայց այդպես էլ չի ստացվում մոտս ընկալել Ռուսաստանի արարքը: Միթե Ռուսաստանը այնքան վատ օրի է, որ հույսը դրել է թուրքերի հետ տնտեսական համագործակցության վրա? Միթե Պուտինը, կամ նրա մերձավորներից մեկը պատմություն չգիտի? Իրապես նրանց Թուրքիան հուսալի գործընկեր է թվում?
Չեն հիշում, որ վերջին անգամ, երբ 1920 ականների սկզբին թուրքերի հետ դաշնակցեցին'զոհելու Հայաստանը, թուրքերը ստացան իրենց ուզածը, իսկ Ռուսաստանը ստացավ երեք մատների կոմբինացիա: Էլի ամեն ինֆորմացիայի չենք տիրապետում, բայց ինչ պետք է լինի, որ ռուսներին թվա, իբր թուրքի պարանին ցախ դնելու է? Չմոռանանք, որ կա թուրքի դրոշակ ասացվածքը, որ խորհրդանշում է հենց դավաճանություն, երկերեսանիություն, անհուսալիություն:
Տիգրան Մկրտչյան