Հաշվի առնելով Ռուսաստանի հանդեպ կիրառվող սանկցիաները,և դրա հետևանքները, ապա պետք է փաստել,որ մեր երկրում արտադրվող ապրանքի արտահանման ծավալները հաջորդ տարի կավելանան : Ռուսաստանն ունի պարենային ու առաջին օգտագործման ապրանքների նշանակալի պակասուրդ: Ռուսական շուկաներում այդ ապրանքների գնի զգալի աճի հետ մեկտեղ հայկական արտադրանքի արտահանումը Ռուսաստան կլինի առավել քան ձեռնտու: Լրացնելով պակասուրդը, և իրականացնելով գնային ճկուն քաղաքականություն, հնարավոր է էլ ավելի ամուր հաստատվել ռուսական շուկայում: Ճիշտ տնտեսական քաղաքականությունը կլինի լավ պատասխան դրամի արժեզրկմաը,և հնարավորություն կտա մեղմել դրսի ազդեցության հետևանքով արժեզրկված դրամի հարվածը:
Վաչագան Գևորգյան