Ռուբլու արժեզրկումը անհանգստացրեց հայաստանցիներին : Պատճառն այն է,որ մասնավոր անձանց' արտագնա աշխատանքի մեկնածների կողմից փոխանցված տրանսֆերտները նվազում է: Նման միտում նկատվել էր վերջին երկու ամիների ընթացքում: Տարեսկզբից մինչ հոկտեմբեր ամիս Ռուսաստանից ստացվել է 1 մլրդ 344 մլն 843 դոլար մասնավոր տրանսֆերտ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ կրճատվել է ընդամենը 3,8%-ով: Իհարկե տեղի է ունեցել կրճատում, սակայն հաշվի առնելով այն, որ թե ռուբլին և թե նավթը արժեզրկվել են 30%-ով,ապա կարելի է զարմանալ մեր հայրենակիցների ճկունության ու նախաձեռնողականության վրա: Անկախ արժեզրկումից, լավ և նվիրված աշխատելու դեպքում կարելի է անել այնպես, որ վնասն այդքան էլ զգալի չերևա:
Խաչատրյան Ժոռա