Հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում ԵՏՄ-ի ձևավորման մասին պայմանագիրը , ինչը նշանակում է, որ Հայաստանի և անդամ մյուս երեք երկրների միջև ձևավորվում է միասնական տնտեսական գոտի:Չնայած միջազգային զարգացումներին,որի հետևանքով միմիանց տնտեսական լուրջ հարվածներ են հասցնում Ամերիկան և Ռուսաստանը, պետք է փաստել,որ ԵՏՄ-ին միանալը ենթադրում է կապիտալի, աշխատուժի ազատ տեղաշարժ, ինչպես նաև ապրանքների ու ծառայությունների ազատ առքուվաճաք : Նույնիսկ այս իրավիճակում,երբ դրամը արժեզրկվում է,այնուամենայնիվ կարելի է հաշվարկված և ճիշտ քայլերի շնորհիվ լրացնել այդ բացը: ԵՏՄ-ին միանալը խթանելու է հայ գործարարների գործունեությունը ,քանի որ, եթե նախկինում Ռուսաստան կամ Բելառուս արտադրանքի արտահանման համար նրանք վճարում էին մաքսատուրք, որի հետևանքով ապրանքի ինքնարժեքը բարձրանում էր, ապա հունվարի մեկից մեր գործարարաները կունենա հավասար մրցակցային հնարավորություններ միության մյուս երեք երկրների ձեռնարկատերերի հետ: Պետք է արձանագրել նաև,որ այս պայմանը տարածվելու է բոլոր ապրանքների և արտադրության գործոնների վրա:

 

 

Դավիթ Պետրոսյան