Հայ երգչի նպատակասլացության վրա միշտ զարմացել եմ։ Մարդը ֆենոմենալ «կապրիզնի» պետք է լինի , որ չըմբռնի իր անհաջողությունը։ Գուցե՞ ինքս եմ հետամնաց և մումուշիկ-նունուշիկ կլիպերից բան չեմ հասկանում, բայց և այնպես մնում եմ իմ կարծիքին, որ չարժի ամսվա մեջ մի անգամ 5000$ տալ ու կլիպ նկարել՝ եթե այն միևնույն է մենակ յութուբի ապրանք է լինելու և ունենալու է մաքսիմում 100-150.000 դիտում։ Ի դեպ Տուվալուի գիտնականներն ասում են, որ յութուբում 100-150.000 դիտում կարելի է ունենալ նաև այլ ճանապարհով, օրինակ՝ մերմնի բարեմասնությունների ուղղակի նկարահանման և տեղադրման դեպքում։ Ուզում եմ ասեմ ռացիոնալ օգտագործեք ձեր գումարը, իսկ եթե «բոշի յուղի» պահն է՝ ուրեմն բարեգործությամբ զբաղվեք։

 

 

Գոռ Հակոբյան