Վերջին շրջանում տնտեսական աճ է գրանցում արդյունաբերությունը: Այդ ոլորտում համեմատած առաջին եռամսյակի, եռամսյակը հաջով եղավ: Այն կարող էր էլ ավելի լավ ցուցանիշներ գրանցել, եթե չլիներ հանքարդյունաբերության ոլորտում գրանցած անկումը: Սակայն այդ անկումը գերազանցապես միջազգային շուկաներում տեղի ունեցած գնանկումային դրսեւորումների հետեւանք է։

 

 


Պղնձի գինը վերջին 5-6 ամիսների ընթացքում նվազել է տոննայի հաշվով գրեթե հազար դոլարով։ Այն սկսել է տատանվել 6,3 հազարի սահմաններում, ինչը մոտ է այն կրիտիկական գնին, ինչը տնտեսության այս հատվածի շահագործում դարձնում է ոչ այնքան նպաստավոր։ Համեմատելով նախորդ տարվա հետ, պետք է արձանագրել,որ պղնձի խտանյութի արտադրության ծավալը ավելացել է 4,2 տոկոսով: Բայց դա չի նպաստել ստացված ֆինանսական հոսքերի ավելացմանը, և ի տարբերություն նախորդ տարվա ցուցանիշների, ֆինանսական հոսքերը պակասել են:

 

 

Այս իրավիճակը բավականին նպաստավոր է եղել սննդամթերքի, խմիչքների, ծխախոտի եւ այլ արտադրատեսակների արտադրության համար:
Պաշտոնական վիճակագրությունը փաստում է,որ արտադրության ծավալները աճել են 5,4 տոկոսով : Ընդհանուր ցուցանիշների հետ համեմատելով,սա բավականին դրական արդյունք է : Եթե կատարենք միկրո ուսումնասիրություն,ապա կնկատենք,որ կտրուկ աճել է ծխախոտի արտադրությունը : Տարեսկզբի երեք եռամսյակների ընթացքում այստեղ գրանցվել է ավելի քան 35 տոկոս աճ։ Ավելի քիչ,բայց դրական արդյունք է գրանցել հագուստի արտադրությունը,որի արտադրության աճը ավելացել է 18,4 տոկոսով։

 

 

 


Հայկ Դերզյան