Դարչինն առողջության ու գեղեցկության համեմունք է, որը դաբաղանյութեր, արժեքավոր եթերայուղեր, խեժ ու կալցիումի օքսալատ է պարունակում, հարուստ է С, В1, В2, РР, А վիտամիններով, ցինկով, երկաթով, ֆոսֆորով, մագնեզիումով, հետն էլ օժտված է հակաօքսիդանտ ազդեցությամբ, իսկ դարչինի եթերայուղը հակամանրէ հատկություն ունի և խթանում է նյութափոխանակությունը:
Մեղրը նույնպես վիտամինների ու հանքանյութերի բնական կոնսերվանտ է, հականեխիչ, հակաօքսիդանտ, բացի այդ, մեր բջիջներին սննդարար նյութեր փոխադրող: Մեղրն ու դարչինն իրար հետ օգտագործելով' ուժգնացնում ենք այդ մթերքների բարերար հատկություններն ու հնարավորություն տալիս ավելի լավ յուրացմանը:
Սրտի համար առաջարկվում է նախաճաշին մեղրի ու դարչինի փոշու խառնուրդ քսած հաց ուտել: Դա նվազեցնում է խոլեստերինի մակարդակը երակներում ու փրկում ինֆարկտից: Նույնիսկ արդեն ինֆարկտ տարածների մոտ կրկնաինֆարկտի ռիսկը նվազում է:
Պարբերաբար մեղրի ու դարչինի կիրառումը բարելավում է շնչառությունը, ամրացնում սրտամկանը: Ամերիկայի ու Կանադայի ծերատներում պարբերաբար իրենց պացիենտներին մեղրի ու դարչինի խառնուրդ են տվել, ինչը նկատելի բարելավել է նրանց վիճակը:
Թուլություն. վերջերս կատարված հետազոտությամբ պարզվել է, որ մեղրի շաքարն օգտակար է: Հավասար քանակությամբ մեղր ու դարչին ընդունող տարեցների մոտ բարելավվում է հիշողության կենտրոնացումն ու շարժունակությունը:
Իսկ ուսումնասիրություններ կատարած դոկտոր Միլթոնն ասում է, որ ամեն օր և կեսօրից հետո' 15:00-ին, քաղցած ստամոքսին մի բաժակ ջրում մեկ ճաշի գդալ մեղրն ու դարչինն ընդունելը, երբ կենսական ուժերը թուլացած են, կօգնի կենսական ֆունկցիաներն ակտիվացնելուն մի քանի օր:
Արթրիտ. այս հիվանդությունն ունեցողները կարող են ամեն օր առավոտյան և երեկոյան 1 բաժակ տաք ջրի մեջ 2 գդալ մեղր ու մեկ փոքր թեյի գդալ դարչին խառնել ու խմել: Կանոնավոր կերպով նման խառնուրդ խմելու դեպքում նույնիսկ քրոնիկ արթրիտն է բուժվում:
Վերջերս Կոպենհագենի համալսարանի ղեկավարությամբ կատարված հետազոտություններով պարզվել է, որ երբ բժիշկներն իրենց հիվադներին 1 ճ.գդալ մեղրի ու կես թ. գդալ դարչինի խանուրդ են տվել նախաճաշից առաջ, մեկ շաբաթից 200 հիվանդներից 73-ի մոտ, իսկ մեկ ամսից' մեծամասնության մոտ լրիվ անհետացել է ցավը: Նրանք կարողացել են քայլել ու ցավ չեն ունեցել:
Խոլեստերին. 2ճ.գդալ մեղրն ու 3 թ.գդալ դարչինը, 2 բաժակ տաք ջրի հետ խառնած, 2 ժամում նվազեցնում է խոլեստերինի մակարդակն արյան մեջ 10%-ով: Ինչպես և արթրիտի դեպքում, այս խառնուրդից օրական 3 անգամ խմելու դեպքում խոլեստերինի մակարդակը կանոնավորվում է անգամ քրոնիկ հիվանդների մոտ: Նույնիսկ այն մարդիկ, որոնք օրական սննդի հետ մաքուր մեղր են գործածում, նույնպես խոլեստերինի հետևանքներից չեն բողոքում:
Իմունիտետ
Մեղրի ու դարչինի գործածումն ամեն օր ամրապնդում է իմունիտետն ու պաշտպանում վարակներից: Մեղրը տարբեր վիտամիններ ու երկաթ է պարունակում:
Միզապարկի բորբոքում. հարկավոր է 2ճ.գդալ դարչին ու 1 թ. գդալ մեղրը գոլ ջրի հետ խառնել ու խմել: Այդ խառնուրդը սպանում է միազապարկի մանրէները:
Մազաթափություն. դրա համար պետք է մազարմատներին տաք ձիթայուղի մեջ 1 ճ.գդալ մեղր ու 1 թ.գդալ դարչին խառել, գլուխը լվանալուց առաջ քսել, թողնել 15 րոպե, ապա նոր լվանալ: Ասում են, նույնիսկ 5 րոպեն է օգտակար:
Մաշկային վարակներ
Մեղրի ու դարչինի (հավասար քանակությամբ) խառնուրդը պետք է քսել ախտահարված հատվածներին: Բուժում է էկզեման, սունկը ու մաշկային բոլոր վարակները:
Պզուկ. 3 ճ.գդալ մեղրն ու 1 թ. գդալ դարչինը խառնել, քնելուց առաջ քսել պզուներին ու առավոտյան լվացվել: Երկու շաբաթից պզուկներն ամբողջությամբ կանհետանան:
Մարսողության խանգարման համար պետք է 2 ճ.գդալ մեղրի հետ մի քիչ դարչին ընդունել ուտելուց առաջ: Դա կնվազեցնի թթվայնությունն ու կօգնի անգամ անենադժվարամարս կերակուրը մարսելուն:
Ստամոքսի խոց. մեղրը դարչինի հետ անցկացնում է ստամոքսի ցավն ու բուժում վերքերը, վերացնում գազառաջացումը: Դարչինի ու մեղրի 1:5 հարաբերությամբ խառնուրդը դնում են հիվանդ ատամին: Կարելի է կրկնել օրական 3 անգամ, մինչև ցավն անցնի: Օգնում է ծանրացած լսողության դեպքում: Բուժում է մրսածության հետևանքով առաջացած հիվանդությունները , վերացնում քրոնիկ հազը, մաքրում քթանցքերը:
Քաղցկեղ. վերջերս Ճապոնիայում ու Ավստրալիայում կատարված ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ ստամոքսի ու ոսկրերի քաղցկեղը կարելի է հաջողությամբ բուժել: Դրա համար հիվանդները պետք է 1 ճ. գդալ մեղրը 1 թ.գդալ դարչինի հետ խառնած ընդունեն օրական 3 անգամ:
Եվ, ի վերջո, այս խառնուրդը նպաստում է երկարակեցությանը:
Վրեժ Հովսեփյան