«Հայաստանից դեպի Ռուսաստան ապրանքները արտահանելու ընթացքում տնտեսվարողը հայտարարություն է ներկայացնում, որտեղ նշում է իր հաշիվ-ապրանքագիրը, թե ինչ ապրանքներ է մատակարում ԵՏՄ-ի անդամ Ռուսաստան: Մեր մաքսային մարմինները ՀՀ-ի տարածքից դուրս գալուց կնքում են այդ բեռնատարը, որը Վրաստան մուտք գործելուց վրացական մաքսային ծառայությունները կարող են իրենց տարանցիկ կնիքները դնել բեռնատարի վրա», այս մասին ԱԺ-ում ասել է ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը: Ըստ նրա, Ռուսաստանում էլ մաքսային մարմինները միայն պետք է տեսնեն ՀՀ-ի մաքսային ծառայության դրած կնիքը տեղում է, թե ոչ: Եթե կնիքը լինի, ապա այլեւս մաքսային զննում չի կատարվելու:

 

 

Անահիտ Գրիգորյան