Դե լավ էն հավայի ներքին ու արտաքին քաղաքական հարցերը թողենք մի կողմ ու մի լուրջ տնտեսական անալիզ անենք.
Գաղտնիք չէ, որ Հայաստանի բնակչության 50 տոկոսից ավելին վարկերի ու պարտքերի տակ է, ու որոշ մասը դրամային, որոշ մասը դոլարային: Վերջինի դեպքում ամեն ինչ պարզ է, որ դրամի անկման դեպքում դոլարային վարկ ունեցողները կկանգնեն կործանման եզրին, սակայն ես այժմ կխոսեմ դրամային պարք ունեցողների մասին:

 

 

Հիմնականում Հայաստանի շրջաններում և մայրաքաղաքի ծայրամասային խանութներում դեռ գործում է նախորդ դարից ավանդույթ դարձած <դավթարով> պարտքերի պրակտիկան ու այդ դավթարների մեջ գրանցված են գյուղի բնակչության մեծ մասը' հացի, շաքարավազի, ձեթի և այլ կենցաղային իրերի պարտքի դիմաց իրենց տվյալները թողնելով: Դրամի անկման այս հորձանուտում, պարտքատերերը մեծ վնասներ են կրում ու նույնիսկ պարտքի վերադարձնելու դեպքում նրանք կորցնում են ոչ միայն սպասվելիք շահույթը այլ ապրանքի գնի կեսից ավելին, որին հետևում է <բարության ու վստահության> վրա աշխատող խանութների փակում, միջգեղային պատերազմներ ու ռազբորկաներ և ամենասպասելին' արտագաղթի կտրուկ աճ...

 

 

Առաքել Սեմիրջյան