Հարգելի համաքաղաքացիներ,
ինչպես գիտեք աղբահանության կազմակերպումը յուրաքանչյուր մեծ քաղաքի համար լուրջ հիմնախնդիր է, ու Երևանն էլ բացառություն չէ:
Խնդրին հիմնավոր լուծում տալու նպատակով դեռևս 2012 թվականին սկսել էինք մեր աշխատանքները. միջազգային խորհրդատու կազմակերպության ներգրավվում, ծառայությունների կատարման միջազգային մրցույթի անցկացում, ինչի արդյունքում աշխարհի 8 երկրներից հայտ ներկայացրած մասնագիտացած ընկերություններից 2013-ին ընտրվեցին երկուսը՝ լիբանանյան «Sanitek s.a.r.l» ընկերությունը և հայ-շվեդական ընկերությունների կոնսորցիումը, որոնք 10 տարի ժամկետով կիրականացնեն մայրաքաղաքի աղբահանությունն ու սանմաքրումը:
Մեկնարկը տրվեց այսօր Կենտրոնում, մյուս վարչական շրջանների բնակիչներին հորդորում եմ զինվել համբերությամբ. մայրաքաղաքի աղբահանության խնդրի հիմնավոր կարգավորմանը քիչ ժամանակ է մնացել:
Հ.Գ. Բայց նաև հույս ունեմ, որ երևանցիներն ավելի հոգատար կլինեն և իրենց հերթին մաքուր կպահեն մեր քաղաքը:
Տարոն Մարգարյան