Միգրենով տառապող հիվանդներից շատերի մոտ առկա են հետեւյալ նախանշաններից առնվազն երկուսը ՝ ցավ գլխի մի կողմում, ցավի տեւողություն 4 ժամից մինչ երեք օր, բաբախող բնույթի ցավեր, սրտխառնոց, ձայնի եւ լույսի նկատմամբ զգայնություն։ Ահա մի քանի ստուգված մեթոդ (որոնցից մի մասը լրիվ նոր են)' ցավը հաղթահարելու համար


Պահե՛ք ցավի օրագիր


Փորձեք արձանագրել յուրաքանչյուր գլխացավ՝ նշելով, թե երբ է այն եղել, ինչ եք արել, ինչ եք խմել կամ կերել դրանից 24 ժամ առաջ։ Միգրենի պոտենցիալ մեղավորներն են՝ հորմոնալ փոփոխությունները, ծխախոտի ծուխը, պայծառ լույսը, կոֆեինը, նիտրատով, նատրիումի գլյուտամատով կամ տիրամին կոչվող միացություններով հարուստ սննդից (տիրամին պարունակում են պանիրը եւ միսը)։ Եթե կարողանաք հստակ գիտակցեք ցավի պատճառը, հետագայում ավելի հեշտ կլինի դրանից խուսափել։


Մշտապես բուժե՛ք Ձեր ալերգիաները


Փորձագետները դեռեւս հստակ չեն սահմանել, թե ինչու է ալերգիա ունեցող մարդկանց մոտ մշտապես քթից արյունահոսում կամ ինչու են նման մարդկանց մոտ միգրենի դեպքերն երկուսից երեք անգամ ավելի շատ։ Հավանական է, որ ալերգիայի նոպայի ժամանակ բորբոքային նյութերը ակտիվացնում են եռվորյակ նյարդը, որը միգրենի առաջացման հիմնական պատճառն է, ասել է Ալբերտ Էյնշտեյնի քոլեջի նյարդաբանության դոցենտ-պրոֆեսոր Ջոն Բյուզը։ Քթի ստերոիդների օգտագործմամբ ալերգիայի նախանշանները մեղմելով՝ Դուք միեւնույն ժամանակ մեղմում եք միգրենի նոպաները։


Էլեկրականությամբ բուժում


Ընդունեք էլեկտրաիմպուլսային թերապիայի մի կուրս։ Պատմության մեջ առաջին անգամ FDA-ի (ԱՄՆ սննդամթերքի եւ դեղորայքի որակի վերահսկման գործակալություն) հավանությունը Այն ունի մի վարդակ, որտեղից էլեկտրական հոսանք է հաղորդում՝ եռվորյակ նյարդի վերին հատվածը խթանելու համար։


Թաքցրե՛ք ցավազրկողները


Տրիպտանային դեղամիջոցները, ինչպիսին է սումատրիպտանը եւ ավելի էժան ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղերը, ինչպիսին են իբուպրոֆենը (Advil, Motrin) ու նապրոկսենը (Aleve, Anaprox), իսկապես օգնում են մարդկանց մեղմել գլխացավերը։ Բայց չափից շատ մի օգտագործեք։ Այն կարող է մշտական ցավերի եւ քրոնիկ միգրենի առաջացման պատճառ լինել։


Ծամոն մի՛ ծամեք


Իսրայելի հետազոտողները ենթադրել են, որ ծամոնը կարող է բացատրել, թե ինչու դեռահաս հիվանդների մոտ հաճախ է նկատվում քրոնիկ միգրեն։ Այդ պատճառով նրանք խնդրել են միգրենով տառապող 30 երիտասարդների հրաժարվել ծամոն ծամելու իրենց սովորությունից մեկ ամսվա ընթացքում։ Երիտասարդների մեծ մասը սկսել է ավելի լավ զգալ իրեն, իսկ նրանցից 19-ի մոտ ցավերը լիարժեք վերացել են։ Հնարավոր է, որ ծամելու ընթացքում ծանրաբեռնվում է քունք-ստորինծնոտային հոդը, ինչը իր հերթին կարող է առաջացնել գլխացավ։


Կանխարգելում


Դեղամիջոցները՝ որպես կանխարգելիչ միջոցներ, նույնպես օգտակար են. դրանք կրճատում են ցավերը եւ ցավը դառնում է ավելի մեղմ եւ 80%-ով ավելի հազվադեպ է հանդիպում։ Դրանք բետաարգելիչներն են, հակաջղաձգային դեղամիջոցները եւ նույնիսկ բոտոքսը (երբ այն ներարկվում է գլխի ու պարանոցի շրջանում)։


Սոված մի՛ մնացեք


Առավոտյան նախաճաշը պաշտպանում է օրգանիզմը արյան մեջ շաքարի քանակության նվազումից, ինչի պատճառով գլուխը սկսում է ցավել։ «Սովը ակտիվացնում է հիպոթալամուսը. ուղեղի այն հատվածը, որը ղեկավարում է ուտելու ցանկությունը»,-ասել է Ջոն Հոփկինսի անվան գլխացավի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Բ. Լի Փեթերլինը։ «Իսկ ակտիվացված հիպոթալամուսը ուղիղ կապված է միգրենի նոպաների հետ»։


Հեռու մնացե՛ք կայծակի հարվածներից


Արդեն գիտեք, որ եղանակը կարող է վատթարացնել միգրենի նոպաները (միգրենով տառապող մարդկանց կեսից ավելին շատ զգայուն է ջերմաստիճանի եւ օդի ճնշման փոփոխությունների նկատմամբ)։ Նոր հետազոտությունը հաստատել է միգրենի եւ կայծակի հարվածների միջեւ առկա կապը՝ հիմնվելով Օհայո եւ Միսսուրի նահանգներում ապրող, միգրենով տառապող մարդկանց օրագրերի վրա։

Գիտնակնները չեն կարողանում բացատրել այն, բայց ենթադրում են, որ կայծակը կարող է ճառագայթել էլեկտրամագնիսական ալիքներ՝ օզոն արտադրելով մթնոլորտում, կամ նպաստում է սնկերի սպորերի տարածմանը, որոնք միգրենով տառապող մարդկանց մոտ խնդիրներ են առաջացնում։


Հաշվե՛ք օմեգա ճարպի օգտագործումը


Օգտագործեք օմեգա 3, օմեգա 6-ի փոխարեն. յուղոտ ձուկը եւ բուսական աղբյուրները, ինչպիսին է չիաի սերմը, հարուստ են օմեգա 3 ճարպաթթվով, որը փոխակերպվում ցավի ազդանշանների փոխանցումը դեպի նյարդային համակարգ արգելափակող միացության։ Ընդ որում, օմեգա 6 ճարպաթթուն առկա է եգիպտացորենի, վայրի քրքումի եւ սոյայի յուղի մեջ։

 

 


Վրեժ Հովսեփյան