Երբ Մարտիրոս Սարյանը Փարիզից վերադարձավ Երևան, նրան սպասում էր մի տխուր հաղորդագրություն. «Բոլոր կտավներն այրվել են շոգենավի նավամբարում, Կոստանդնուպոլսի նավահանգստում կայանման ժամանակ»: Նավաստիներից մեկի նետած լուցկու կրակից հրդեհ էր բռնկվել' ոչնչացնելով Սարյանի բոլոր աշխատանքները:

 

 


Որոշ ժամանակ անց Փարիզում գտնվող ապահովագրական գործակալությունը «կրած վնասների դիմաց» նրան ուղարկեց ներկեր, վրձիններ, նկարակալ: Այսպիսին էր եղել Սարյանի փոխհատուցման պահանջը…

 

 

Հովիկ Չարխչյան