Կիմոնոն Ճապոնիայի ազգային հագուստն է: Այն շատ նման է խալաթի: Կիմոնո հագնում են բոլորը' տղամարդիկ , կանայք և երեխաները: Բայց հիմնականում կիմոնո կրում են գեյշաները: Գեյշան մի կին է, ով զբաղեցնում է իր հաճախորդ «հյուրերին», կատարելով նրանց համար ճապոնական երգեր ու պարեր, ճապոնական արարողակարգով թեյ մատուցելով, տարբեր թեմաներով զրույցներ անելով։ Գեյշա բառը ճապոներենից թարգմանաբար նշանակում է «արվեստի մարդ»։
Ճապոնական Մշակույթ