ՀՀ կառավարության կայացած հերթական նիստի բացումը անելով մեր երկրի վարչապետը իր մտահոգությունն է հայտնել ներկաներին : Հովիկ Աբրահամյանը հիշեցրել է.որ պետք է պայմաններ ստեղծել տնտեսվարողների նպաստավոր գործունեության համար : Արդեն իսկ վարչապետը որոշում է կայացրել օպերատիվ ստուգումները հարկային մարմինների կողմից սահմանափակել տարին մեկ անգամով :

 

Օրենսդրության համաձայն բացի հարկային մարմիններից, օպերատիվ հետախուզական միջոցառումներ կարող են իրականացնել՝ ոստիկանությունը, ազգային անվտանգությունը, մաքսային մարմինները:

 

Սահմանափակվելով տարին մեկ անգամ ստուգումներով,հարկային համակարգի ներկայացուցիչները իրավունք ունեն կիրառել օպերատիվ հետախուզման հետևյալ տեսակները՝ օպերատիվ հարցում, օպերատիվ տեղեկությունների ձեռքբերում, համեմատական հետազոտումների նմուշների հավաքում, հսկիչ գնում, վերահսկելի մատակարարում և գնում, իրերի և փաստաթղթերի հետազոտում, արտաքին դիտում, շենքերի, կառույցների, տեղանքի, շինությունների և տրանսպորտային միջոցների հետազոտում, օպերատիվ ներդրում, օպերատիվ փորձարարություն:

 

 

Դավիթ Պետրոսյան