Առողջապահության նախարարությունը ալյուրի հարստացման ծրագիրն ներկայացնում է որպես լուրջ առողջապահական միջոցառում: Շատերը սկսեցին տարածել առողջապահության նախարարության հայտարարությունը, բայց սպառողների շահերի պաշտպանները կոչ են անում մի քիչ համբերել ու նրանք կասեն վատ կողմերը: Մասնավորապես Բաբկեն Պիպոյանը, երեկ 2 օր ժամանակ խնդրեց հարցերի պատասխանը տալու համար: Մի հանրայնացրեք առողջապահության նախարարության հայտարարությունը, որովհետև մի տեսակ վստահություն չկա այդ ամենի նկատմամբ ու պատճառը պարզ է, բազմաթիվ անգամ հարց ենք բարձրացրել, որ շաքարային դիաբետով հիվանդ մարդկանց համար Հայաստանում կա հացի լուրջ խնդիր: Մարդիկ չեն կարողանում նորմալ հաց գտնել, որը իրենց չի վնասի: Այդքան ռեֆորմ անցկացնող էր առողջապահության նախարարությունը թող մի հատ այդ մասով ռեֆորմ անցկացներ:

 

 

Էդգար Խաչատրյան