Կառավարությունը աջակցում է սահմանամերձ շրջաններում իրենց գործունեությունը ծավալող ընկերություններին : Մեր երկրի գործարար միջավայրի բարելավման համար տեղի է ունեցել հարկերի վճարման պարբերականության կրճատում : Հարկային համակարգը էլ ավելի հասանելի և դյուրին է դարձել էլեկտրոնայինի անցնելուց հետո,որը հնարավորություն է տալիս իրազեկման միջոցառումներ անցկացնել հարկ վճարողների համար : Ավտոմատացման անցնելուց հետո տեղի է ունեցել գործարար խմբի ժամանակի կրճատում,և մարդիկ էլ ավելի քիչ են սկսել առընչվել հարկային համակարգի հետ,որը նաև հոգեբանական ասպեկտ է : Ընկերությունների գրանցման ժամանակի կրճատման նպատակով ապահովվել է բաժնետիրական ընկերությունների էլեկտրոնային գրանցման հնարավորությունը: Կառավարության հանձնարարությամբ յուրաքանչյուր օրացուցային տարում ՀՀ հարկային մարմինների կողմից տնտեսվարող սուբյեկտների մոտ իրականացվող օպերատիվ հետախուզական միջոցառումները սահմանափակվել են մեկ անգամով:

 

 


Տիգրան Խաչիկյան