ՀՀ-ի և միջազգային մի շարք կազմակերպությունների միջև վերջին ութ տարում ստորագրված փոխառության համաձայնագրերով իրականացված «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրով կառուցված մոտ 5 մլրդ դրամի գույքը, որը շահագործման է հանձնվել մի շարք համայնքներում գազատարները, գազաբաշխիչ կայանները, ջրատարները կառավարությունը որոշում է կայացրել նվիրաբերվել այդ համայքներին, ինչի շնորհիվ կապահովվի դրանց արդյունավետ շահագործումը:

 

Հավանություն է արժանացել նաև առողջ ապրելակերպի խթանման ռազմավարական ծրագիրը, որով սահմանվում են առողջ կենսակերպի ներդրմանն ուղղված փոխկապակցված և համալիր միջոցառումներ և դրանց իրականացման ժամանակացույցը:

 

Նորածինների շնչառության թերապիայի նորագույն մեթոդների ուսումնասիրությունը շարունակվելու համար կառավարությունը թույլատրել է «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն» ՓԲԸ կողմից ներմուծված սարքավորումների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետի երկարաձգումը մինչև 2018թ. հունվարի 13-ը:

 

Կառավարության որոշումներով 16 մլն դրամ է հատկացվել Վայոց ձորի մարզի Զառիթափ համայնքի ոռոգման ջրագծի խողովակների ձեռքբերման, 6 մլն դրամ՝ Տավուշի մարզի Այգեպար համայնքի բազմաբնակարան շենքի տանիքի նորոգման համար:

 

 

Արման Ղարիբյան