Հակահայ քարոզչության կողմից մատի փաթաթան դարձած և հաճախակի շահարկվող' Ալեքսանդր Պուշկինի «Գասուբ» անավարտ պոեմում, որը Պուշկինի մահից հետո վերահրատարակվեց «Տազիտ» վերնագրով, հայտնի «Ты трус, ты раб, ты армянин» տողերի մեջ մեծ գրողն իրականում լրիվ այլ նշանակություն է դրել:


Պոեմում չեչեն հայրը հանդիմանում է իր որդեգրյալ որդուն, որ նա չի կողոպտել անպաշտպան վաճառականներին: Հայրը նրան ասում է «ты раб» նրա համար, որ նա գնաց հոր կամքի դեմ, և չլսեց նրան, «ты трус» նրա համար, որ նա, իբր վախկոտաբար, չկողոպտեց, «ты армянин» նրա համար, որ որդին խղճաց ու ներեց իր չեչեն տոհմակցի անզեն ու վիրավոր մարդասպանին:


Ընդ որում, պոեմի սևագիր տարբերակում «армянин» բառի փոխարեն եղել է «христианин» բառը, այսինքն' Պուշկինն օգտագործել է «армянин» բառը' որպես «христианин» բառի հոմանիշ:

 

 

 

Սասուն Հովհաննիսյան